Վահան Բիչախչյանի գոլը հաղթանակ է պարգևել «Պոգոն»-ին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում «Պոգոն»-ը հյուրընկալվել էր «Վիսլա»-ին: Հանդիպման միակ և հաղթական գնդակը խաղի ավելացված րոպեին խփել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:
Այս հաղթանակից հետո «Պոգոն»-ը մրցաշարային աղյուսակում 4-րդն է և ունի 36 միավոր: Առաջատարը` «Ռակով»-ը, 52 միավոր է հավաքել: