Իսրայելում ահաբեկիչների համար մահապատժի մասին օրենք են ընդունել
Իսրայելի օրենսդրության նախարարական հանձնաժողովը օրենք է ընդունել ահաբեկիչների համար մահապատժի մասին, Twitter-ում հայտնել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
«Այսօր օրենսդրության նախարարական հանձնաժողովում նախարար Բեն Գուիրի հետ միասին մենք օրենք ենք ընդունել ահաբեկիչների համար մահապատժի մասին», – հայտարարել է նա:
Վարչապետը նա7 ընդգծել է, որ կշարունակի գործել անվտանգության ոլորտում, որպեսզի «ահաբեկիչների դեմ զսպման գործոն ստեղծվի և երաշխավորվի Իսրայելի անվտանգությունը»: