Դուք միշտ չէ, որ մեզ նկատում եք. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ լուսանկարներ է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում, որը ներկայացնում ենք ստորև.
«Ժողովուրդ ջան, մենք ոչ միայն զբոսնում ենք մեր տարբեր քաղաքներում, այլեւ կարկանդակ ու եգիպտացորեն ենք վայելում, խանութներից առեւտուր ենք անում, սրճարաններում ենք լինում եւ այլն եւ այլն։ Պարզապես՝ միշտ չէ, որ դուք մեզ նկատում եք», - գրել է նա ու կից լուսանկարներ հրապարակել: