Իտալիայում անտեսանելի տունը կարելի է վարձել մեկ գիշերվա համար 235 դոլարով
Airbnb-ն գովազդել է տուն Դոլոմիտներում, որը միախառնվում է բնական միջավայրին: Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է The New York Post-ը։
Շենքը գտնվում է իտալական Բոլցանո քաղաքի մոտ։ Տունը կոչվում է անտեսանելի, քանի որ նրա պատերը կառուցված են հայելիներից, որոնք արտացոլում են լեռների և խնձորի այգիների շրջակա լանդշաֆտը: Առջևում ունի ապակե դռներ, որոնց միջոցով կարելի է ներս նայել։
Շենքը բաղկացած է երկու բնակարանից։ Յուրաքանչյուրը զբաղեցնում է 45քմ. և ներառում է երկտեղանի մահճակալ, լոգարան, հյուրասենյակ, խոհանոց և բազմոց-մահճակալ: Ինտերիերը զարդարված է ժամանակակից ոճով՝ սպիտակ և փայտի երանգներով։
Ամռան ամիսներին տեղում գործում է լողավազան: Մեկ գիշերվա համար տուն վարձելն արժե 235 դոլար։