Առաջիկա 100 տարում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հաշտություն, առավել ևս համագործակցություն չի լինի. Ուկրաինայի վարչապետ
Առաջիկա հարյուր տարում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հաշտություն, առավել ևս համագործակցություն չի լինի։ Գերմանական Focus-ին տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է strana.today-ը։
«Հաշտեցում, համագործակցություն՝ ո՛չ, առաջիկա հարյուր տարում՝ ո՛չ, Ռուսաստանը նախ պետք է փոխվի, ժողովրդավարացվի, ապառազմականացվի և ապամիջուկայնացվի»,- ասել է Շմիհալը։
Հարցին՝ ինչպե՞ս պետք է զինաթափել Ռուսաստանին, նա պատասխանել է.«Պատժամիջոցներ, Ռուսաստանի հետ չհամագործակցում, ռուսական ակտիվների բռնագրավում, ռազմական օգնություն Ուկրաինային»: