Ինձագին խոսել է Բոլոնիայից կրած պարտության մասին
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 24-րդ տուրի խաղում «Բոլոնիայից» կրած պարտությունը (0:1)։
«Մենք սկզբից սխալ մոտեցում ունեինք, և առաջին խաղակեսը չէր համապատասխանում «Ինտերի» չափանիշներին: Մենք գոլ ընդունեցինք, որից կարելի էր խուսափել: Երկրորդ խաղակեսը վատ չէր, և եթե վերջնամասում մի փոքր ավելի դիպուկ լինեինք, ապա այստեղ լրիվ այլ արդյունքի մասին կխոսեինք, բայց առաջին խաղակեսում գործնականում ոչինչ չարեցինք։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեր արտագնա արդյունքները բավականաչափ լավը չէին: Մենք վերլուծել ենք դա, քննարկել տղաների հետ, բայց փաստը մնում է փաստ. մենք կորցրեցինք առաջնությունում առավելությունը մյուս թիմերի նկատմամբ։
Մենք չենք կարող պահպանել կենտրոնացվածության և վճռականության նույն մակարդակը՝ խաղալով 2․5 օրը մեկ: Մենք գիտենք, որ մենք «Ինտերն» ենք և հանդիպումների խիտ գրաֆիկ ունենք, շատ էներգիա ենք ծախսել «Պորտուի» դեմ Չեմպիոնների լիգայում (1-0), բայց, այնուամենայնիվ, պետք է ավելի լավ հանդես գայինք»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
«Ինտերը» 24 խաղից 47 միավորով Ա Սերիայի 2-րդ տեղում է: Միլանյան թիմը 18 միավորով հետ է մնում առաջնության առաջատար «Նապոլիից»:
Աղբյուր ArmSport.am