Արաբական միջխորհրդարանական միության պատվիրակությունը ժամանել է Սիրիա
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունել է Արաբական միջխորհրդարանական միության պատվիրակությանը, որի հանդիպումներն ավարտվել են նախորդ օրը Բաղդադում, հայտնում է ՍԱՆԱ-ն։
Պատվիրակության կազմում ընդգրկված են միության ղեկավար Մուհամմադ Ալ-Խալբուսին, ԱՄԷ-ի, Հորդանանի, Պաղեստինի, Լիբիայի եւ Եգիպտոսի խորհրդարանների ղեկավարները, ինչպես նաեւ Օմանի սուլթանության եւ Լիբանանի պատվիրակությունների ղեկավարները, որոնք մասնակցել են Արաբական միջխորհրդարանական միության համաժողովին։