Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
«Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ծննդյան օրվա առթիվ՝ նշելով նրա անձնական մեծ ներդրումը ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման գործում։ Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի որոշ արդիական թեմաների»,- ասված է Կրեմլի կայքի հաղորդագրության մեջ։
Պուտինը նաեւ շնորհավորական հեռագիր է հղել Էրդողանին։
Ինչպես գրել է ՌԴ նախագահը, «սրտանց մաղթում եմ քեզ, սիրելի բարեկամ, քաջառողջություն, երջանկություն, բարօրություն եւ հաջողություններ», հաղորդում է «Ինտերֆաքսը»: