Գավաթներ նվաճելը` Մանչեսթեր Յունայթեդի մասին է․ Մագուայր
«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Հարի Մագուայրը խոսել է Լիգայի գավաթի շրջանակում կայանալիք «Նյուքասլի» դեմ եզրափակիչ հանդիպման մասին:
«Թիմը լրջորեն է վերաբերվում յուրաքանչյուր մրցաշարի, որին մասնակցում է: Մենք ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում և նվաճել գավաթներ։
«Մանչեսթեր Յունայթեդը» դեռ մասնակցում է բոլոր մրցաշարերին և հավակնում է հաղթել ամենուր։ Գավաթներ նվաճելը` «Մանչեսթեր Յունայթեդի» մասին է»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։
Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ հանդիպումը կկայանա կիրակի՝ փետրվարի 26-ին։ Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 20:30-ին:
Աղբյուր ArmSport.am