Սալահը հնարավոր է այս ամառ փոխի ակումբային գրանցումը
Մոհամեդ Սալահը դիտարկում է «Լիվերպուլից» հեռանալու տարբերակը։ Ակումբը պատրաստ է քննարկել տրանսֆերի հնարավորությունը, եթե թիմը չնվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
Ըստ Football Insider-ի՝ սպասվում է, որ տրանսֆերային գործարքի արժեքը կկազմի մոտ 80 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի տրանսֆերի գլխավոր հավակնորդը ՊՍԺ-ն է:
Սալահի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։
Աֆրիկացի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում դարձել է 19 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Աղբյուր ArmSport.am