Արցախից երեկ ՌԴ-ի 49 քաղաքացի է տարհանվել
Երեկ, ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն իրականացրել են Լեռնային Ղարաբաղի տարածք ավելի վաղ ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հերթական տարհանումը։
«Միջոցառման արդյունքներով դուրս է բերվել 49 մարդ, այդ թվում ՝ 6 երեխա»,- ասված է խաղաղապահների տարածած հաղորդագրության մեջ։