Արևմուտքի նպատակը Ռուսաստանի վերացումն է․ Պուտին
Արևմուտքը մեկ նպատակ ունի՝ վերացնել Ռուսաստանը։ Այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Նրանք մի նպատակ ունեն՝ կազմաքանդել նախկին ԽՍՀՄ-ը, դրա հիմնական մասը՝ Ռուսաստանի Դաշնությունը: Եվ այդ ժամանակ գուցե նրանք մեզ ընդունեն, այսպես կոչված, քաղաքակիրթ ժողովուրդների ընտանիք»,- ասել է Պուտինը:
Պուտինը նշել է, որ Մոսկվան հաշվի է առնում ՆԱՏՕ-ի և նրա դաշնակիցների ներուժը, այդ թվում՝ միջուկային։ ՌԴ նախագահը հավելել է, որ Սպիտակ տան հայտարարած հակառուսական պայքարում ներգրավված ԱՄՆ արբանյակները չեն գիտակցում Վաշինգտոնի եսասիրական մտադրությունները։