Պապուա Նոր Գվինեայում 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Պապուա Նոր Գվինեայում 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):
Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 01.24-ին:
Էպիկենտրոնը գտնվել է Կանդրիան քաղաքից 58 կմ դեպի հարավ-արևելք։ Օջախը գտնվել է 65 կմ խորության վրա։
Ցունամիի վտանգ չի հայտարարվել։