Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 5 բուժառու
Կարմիր խաչի ուղեկցությամբ այսօր Արցախից 5 բուժառու տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ։
Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Հինգ բուժառուներ ուղեկցողների հետ տեղափոխվել են Հայաստան՝ հետազոտման և հետագա բուժման համար, բոլորն էլ շտապ բուժօգնության կարիք ունեն»,- ասաց Ամատունին։
Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով Հայաստան է տեղափոխվել 129 հիվանդ։