Փերիս Հիլթոնը պատմել է 15 տարեկանում իր հետ պատահած դեպքի մասին
Ամերիկացի դերասանուհի, երգչուհի, մոդել և դիզայներ Փերիս Հիլթոնը լրագրողներին պատմել է իր առաջին սեռական փորձի մասին։ Նա նշել ՝ երբ 15 տարեկան է եղել, հանդիպել է մի տղամարդու, ով իրենից մեծ էր։ Ժամադրության ժամանակ նա անհայտ նյութ է լցրել խմիչքի մեջ, որից հետո բռնաբարել է նրան։
Mediahub.am-ի փոխանցմամբ՝ Glamour UK-ին տված հարցազրույցում Հիլթոնն անկեղծորեն պատմել է այն բռնությունների մասին, որոնք նա ապրել է դեռահաս տարիքում, այդ թվում՝ նրան ուղարկել են գիշերօթիկ դպրոց, որտեղ ևս ենթարկվել է սեռական բռնության:
«Երբ մեկ-երկու կում խմեցի, անմիջապես գլխապտույտ զգացի: Ես չգիտեմ, թե ինչ է նա ավելացրել այնտեղ», - խոստովանել է նա և պարզաբանել, որ գրեթե անմիջապես կորցրել է գիտակցությունը և արթնացել միայն մի քանի ժամ անց:
«Ես պարզապես փոքրիկ աղջիկ էի: Ինձ թվում է, որ նրանք գողացել են իմ մանկությունը», - նշել է Փերիս Հիլթոնը և ավելացրել, որ այս տրավմատիկ փորձը մեծապես ազդել է իր հետագա կյանքի վրա, ներառյալ երեխայի, հղիության հետ կապված խնդիրների առաջացումը: