ՄՅՈՒ-ն տարիներ շարունակ նման մարզչի կարիք էր զգում․ Ռունին՝ տեն Հագի մասին
Նախկին հարձակվող Ուեյն Ռունին մեկնաբանել է ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի աշխատանքը։
«ՄՅՈՒ-ն տարիներ շարունակ նման մարզչի կարիք էր զգում։ Ես մի քանի անգամ եղել եմ ակումբի բազայում, շփվել ֆուտբոլիստների հետ ու գիտեմ, որ նրանց դուր է գալիս նրա գլխավորությամբ աշխատելը, իսկ դա միշտ կարևոր է։ Միևնույն ժամանակ նա շատ պահանջկոտ է խաղացողների հանդեպ։
Կարծում եմ՝ նա փոխել է խաղացողների մենթալիտետը, վերադարձրել նրանց վստահությունը, օգնել հավատալ, որ նրանք լավ թիմ են, և մարդիկ սկսում են դա հասկանալ։
Մինչև ԱՊԼ առաջին հորիզոնականը 5 միավոր է մնում, առջևում դեռ շատ խաղեր կան, այնպես որ ով գիտե․․․
Տեն Հագին հաջողվել է բոլոր խաղացողներին ներգրավել աշխատանքի մեջ, և պահեստայինների նստարանից դուրս եկող խաղացողները նույնպես իրենց դերն են կատարում։ Մշակույթի և բնավորության այսպիսի փոփոխություն թիմին վաղուց էր պետք»,- ArmSport.am-ը հայտնում է՝ «Դի Սի Յունայթեդի» գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում ESPN-ն։