Ճապոնիայում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի հյուսիսային մասում գտնվող Հոկայդո կղզու Կուշիրո քաղաքի 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը: Այս մասին գրում է РИА Новости-ն։
Նշվում է, որ երկրաշարժի աղբյուրը գտնվել է 60 կիլոմետր խորության վրա։ Ցունամիի վտանգ չկա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։