ԱՄՆ-ում սանավիացիայի ինքնաթիռի վթարը հինգ մարդու կյանք է խլել
Ավիավթարը տեղի է ունեցել ԱՄՆ-ի արևմտյան Նևադա նահանգում: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կործանվել է Pilatus PC-12 միաշարժիչ ինքնաթիռը։ Այն պատկանել է CareFlight-ին և օգտագործվել շտապ օգնության նպատակով:
Shantnews.am-ի փոխանցմամբ՝ արտակարգ պատահարի պահին ինքնաթիռում եղել է հինգ մարդ՝ օդաչուն, երկու բժիշկ, մեկ հիվանդ և նրան ուղեկցող ազգականը։ Նրանք բոլորը մահացել են։
Միջադեպի պատճառներն ու հանգամանքները պարզվում են։