Սեդա Սաֆարյանի հետ կապված «ինչ-որ մեկը» անամոթաբար ստում էր, թե Փաստաբանների պալատը դեկտեմբերի 15-ից է կասեցված համարել Սաֆարյանի փաստաբանական արտոնագիրը․ Սոս Հակոբյան
Փաստաբան Սոս Հակոբյանն արձագանքել է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի կողմից փաստաբանական գործունեություն իրականացնելու վերաբերյալ իրենց հնչեցրած փաստարկներին ի պատասխան բերվող հակադարձումներին ․
«Հիշու՞մ եք՝ երկու օր առաջ (անունը դնենք) «Սեդա Սաֆարյանի հետ կապված «ինչ-որ մեկը» էկրանին մի գրություն էր թափահարում՝ այնպես, որ անպայման երևա այդ գրության վրայի «դեկտեմբերի 15» նշումը, բայց չերևա, թե գրությունը ինչի մասին էր, քանի որ վերջինս անամոթաբար ստում էր, թե Փաստաբանների պալատը դեկտեմբերի 15-ից է կասեցված համարել Սաֆարյանի փաստաբանական արտոնագիրը։
Այս թեմային չէի անդրադառնա, եթե կեղծ տեղեկատվություն տարածողի քույրը, որը համատեղությամբ նաև ՍԴ դատավոր է, երեկ (փետրվարի 24-ին) ՀՀ վարչական դատարան չմուտքագրեր հայցադիմում, որով պահանջում է անվավեր ճանաչել Փաստաբանների պալատի որոշումը՝ իր արտոնագիրը նոյեմբերի 30-ից կասեցված համարելու մասին։
Սա արժեհամակարգ է, ուրիշ ոչինչ, խաբելու, մոլորեցնելու, ապօրինի գործելու արժեհամակարգ ....
Մեկ անգամ ևս կից ներկայացնում եմ փաստաբանների պալատի որոշումը՝ նոյեմբերի 30-ից (իր դիմելու օրվանից) Սաֆարայանի արտոնագիրը կասեցնելու մասին, որը միայն ընդունվել է դեկտեմբերի 15-ին»,- սոցցանցի իր էջում գրել է Սոս Հակոբյանը՝ հրապարակելով փաստաթուղթը։