Ըմբոշխնեցինք տաք լավաշով բրդուճներ՝ հորած պանրով ու թարմ կանաչեղենով. Աննա Հակոբյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Գեղարքունիքի մարզից լուսանկարներ է հրապարակել։
«Ծաղկունք գյուղում ընթանում է «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտագնա նիստը։ Նիստը սկսեցինք գյուղի Գլխատանը, որտեղ ըմբոշխնեցինք թոնրից հանած տաք լավաշով բրդուճներ՝ հորած պանրով ու թարմ կանաչեղենով։ Մոգական միջավայր և ուտեստ է»,–գրել է Աննա Հակոբյանը։