Ինձ համար դա ցավալի է․ Կյելինի
«Լոս Անջելեսի» պաշտպան Ջորջիո Կյելինին, ով նախկինում հանդես է եկել «Յուվենտուսում», խոսել է թուրինյան ակումբից միավորներ հանելու մասին։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում ակումբից 15 միավոր է հանվել ֆինանսական խարդախության հետ կապված սկանդալի պատճառով։
«Ինձ համար դա ցավալի է: Ես տխուր եմ և ցավ եմ զգում այն ամենի պատճառով, ինչ կատարվում է «Յուվենտուսի» հետ։ Հեշտ չէ բոլորի համար, ովքեր սիրում են այդ ակումբը:
Այժմ երկրպագուները պետք է համբերատար լինեն, քանի որ թիմը պայքարում է բոլորի համար։ Հուսով եմ, որ ամեն ինչ կավարտվի լավ նոտայով»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ Կյելինիի խոսքերն է մեջբերում The Athletic-ը: