Դպրոցականը փորձել է հրկիզել զինկոմիսարիատը
Տյումենի մարզի Տոբոլսկի դատարանը կալանքի տակ է վերցրել 15-ամյա դպրոցականին, ով, ըստ քննիչների, ծրագրել էր հրդեհել զինկոմիսարիատը, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
Պատանին մեղադրվում է ահաբեկչություն նախապատրաստելու մեջ, շաբաթ օրը հայտնել է շրջանի դատական իշխանության մամուլի ծառայությունը։
«Տոբոլսկի քաղաքային դատարանը 15-ամյա դպրոցականի նկատմամբ խափանման միջոց է կիրառել կալանավորումը, որը մեղադրվում է ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: 9-րդ դասարանի աշակերտը մտադիր էր հրդեհել Տոբոլսկի շրջանի զինկոմիսարիատը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ աշակերտը կալանքի տակ կմնա մինչև ապրիլի 22-ը։