Բելառուսն ու Իրանը քննարկել են տնտեսական համագործակցությունը և նախապատրաստել իշխանությունների հանդիպումը
Բելառուսը և Իրանը քննարկել են տնտեսության ոլորտում համագործակցությունն ու նախապատրաստել իշխանությունների հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Իրանական պատվիրակությունը արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար Մոհամմադ Մուսավիի գլխավորությամբ փետրվարի 21-24-ն այցելել է Մինսկ՝ բելառուս գործընկերոջ հրավերով։
Մուհամադ Մուսավին հանդիպել է արդյունաբերության նախարարի, նրա տեղակալների ու մի շարք այլ պաշտոնյաների հետ: Կողմերը քննարկել են հեռահաղորդակցության, տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում բելառուսական և իրանական ձեռնարկությունների փոխշահավետ համագործակցության հեռանկարները:
Փետրվարի 21-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է մարտի կեսերին Իրան այցելելու մասին։