Խանութներից ծաղիկ էր գողացել
Փետրվարի 20-ի առավոտյան ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց հաղորդում, որ մեկ ժամ առաջ Կոմիտասի պողոտայի ծաղկի խանութի ապակիները կոտրել ու գողություն են արել:
Փաստի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ:
Մինչ իրավապահները փորձում էին բացահայտել հանցագործությունը, Արաբկիրի բաժնում ստացվեց երկրորդ ահազանգը: 1-02 էր զանգել Փափազյան փողոցի ծաղկի սրահի աշխատակիցը. տեխնիկական միջոցի գրոծադրմամբ բացել էին սրահի դուռն ու տարել ծաղիկներ:
Արաբկիրի քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքն արագ արդյունք տվեց: Պարզվեց, որ երկու գողությունն էլ արել էր 38-ամյա մի տղամարդ, որը ևս ծաղկի խանութ ունի:
Նա հայտնաբերվեց, ձերբակալվեց և ներկայացվեց քննչական բաժին:
Գողոնը հայտնաբերվել է, շարժառիթն ու դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: