Թյուրամը կարիերան շարունակելու 4 տարբերակ ունի
Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թյուրամը մրցաշրջանի ավարտից հետո կդառնա ազատ գործակալ։
Այդ կապակցությամբ խաղացողի գործակալն ակտիվորեն նոր ակումբ է փնտրում իր հաճախորդի համար։
ArmSport.am-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, գործակալն առաջարկել է Թյուրամի ծառայությունները չորս թոփ ակումբների: Խոսքը Մադրիդի «Ատլետիկոյի», կատալոնական «Բարսելոնայի», Լոնդոնի «Չելսիի» և ՊՍԺ-ի մասին է:
Թյուրամն այս մրցաշրջանում Բունդեսլիգայում դարձել է 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ 25-ամյա Մարկուսի ծառայություններով նախկինում հետաքրքրված էր նաև «Բավարիան»։