Երևանցին ոչխար էր գողացել մրգաշենցու անասնագոմից
Փետրվարի 17-ին մրգաշենցի մի տղամարդ ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր տվել, որ անասնագոմից գողացել են 4 ոչխար։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն ստացվեց, որ գողությունը կատարել է Երևանի 44-ամյա մի բնակիչ:
Նա հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց Նաիրիի բաժին։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ գողոնը վաճառել էր: Տղամարդը ներկայացվել է Նաիրիի քննչական բաժին։