Դստեր երկար սպասված նվերը՝ ողբերգության պատճառ
Դոնի Ռոստովում մայրն ու դուստրը մահացել են բնակարանում էլեկտրական սկուտերի պայթյունից հետո, իսկ ընտանիքի հայրը ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ծնողները երկանիվ սկուտեր են նվիրել դստերը նախօրեին։ Սարքը լիցքավորման է դրված եղել, և ինչ-որ պահի, ըստ նախնական տվյալների, պայթյուն է հնչել, և հրդեհ է բռնկվել։
Вести-ի փոխանցմամբ՝ ընտանիքը վարձակալությամբ էր բնակվում այրված բնակարանում։ Մայրը աշխատում էր որպես հավաքարար, իսկ հայրը՝ էլեկտրիկ:
Ըստ որոշ տեղեկությունների՝ էլեկտրական սկուտերը երկար սպասված նվեր է։ Ծնողներն այն նվիրել են 16-ամյա դստերը, իսկ մի քանի օր անց տեղի է ունեցել այդ սարսափելի պատմությունը։
«Հրդեհը մարելուց հետո հայտնաբերել են կնոջ և նրա 16-ամյա դստեր մարմինը՝ ջերմային այրվածքներով։ Բնակարանում գտնվող տղամարդուն տեղափոխել են բուժհաստատություն։ Փաստի առթիվ Ռոստովի մարզի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել»,– Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում են ՌԴ Քննչական կոմիտեից։