Եվրոպա լիգա. Հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը
Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի վինգեր Անխել դի Մարիան երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացող, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Ռենի» դեմ խաղում (3:0) և օգնեց «Յուվենտուսին» դուրս գալ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ:
Շաբաթվա լավագույն խաղացողի համար պայքարում Դի Մարիան առաջ է անցել Ֆլորիան Վիրցից (Բայեր), Յոսիպ Յուրանովիչից (Ունիոն) և Անատոլի Տրուբինից (Շախտյոր):