ԱՄՆ դեսպանը Արցախից տեղահանվածների հետ ժենգյալով հաց է պատրաստել (լուսանկարներ)
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ փետրվարի 24-ին դեսպան Քվինը Մեծամորում էր՝ հանդիպելու 2020թ․ ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին։
Նա զրուցել է տեղահանված ընտանիքների հետ և նրանց հետ միասին ժենգյալով հաց պատրաստել ԱՄՆ ՄԶԳ-ի օժանդակությամբ բացված Mets and More Bakery հացաբուլկեղենի արտադրամասում, որն աշխատանքի և վերաինտեգրման հնարավորություններ է ընձեռում 2020թ. Մեծամորում բնակվող տեղահանված ընտանիքներին:
Դեսպանն իր խորը մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Միացյալ Նահանգները կոչ է անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը: