Ալ-Նասրը պատրաստ է պայմանագիր առաջարկել Սերխիո Ռամոսին
ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել Ալ-Նասրում։ Սաուդյան Արաբիայի ակումբը պատրաստ է պայմանագիր առաջարկել իսպանացի ֆուտբոլիստին, հայտնում է լրագրող Ադրիեն Գրենյեն։
36-ամյա Ռամոսի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Նշվում է, որ փարիզեցիները չեն բանակցում խաղացողի հետ նոր համաձայնագրի շուրջ։
Այս մրցաշրջանում իսպանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Փետրվարի 23-ին Ռամոսը հայտարարեց Իսպանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։
Աղբյուր ArmSport.am