Մեսսին ու ՊՍԺ-ն չեն կարողանում համաձայնության գալ
Հարձակվող Լիոնել Մեսսին չի կարողանում համաձայնության գալ «Պարի Սեն Ժերմենի» հետ նոր պայմանագրի շուրջ, հայտնում է Le Parisien-ը։
Բանակցությունները ձգձգվում են 35-ամյա հարձակվողի աշխատավարձի պատճառով։
Մեսսին տարեկան ստանում է 38 միլիոն եվրո եւ մտադիր չէ նվազեցնել այն։
Արգենտինացին որոշում չի կայացնի մինչև «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը։
Մեսսիի գործող պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 27 խաղում խփել է 16 գոլ և կատարել 14 արդյունավետ փոխանցում:
Աղբյուր ArmSport.am