Փայտանյութով բարձված «ԳԱԶելը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք
Փետրվարի 20-ի առավոտյան Արագածոտնի մարզի պարեկները Հարթավան գյուղում ստուգել են «ԳԱԶ» մակնիշի մի մեքենա, որը բարձված էր փայտանյութով։
Պարզվել է, որ Տավուշի մարզում բնակվող վարորդը փայտանյութը, վաճառելու նպատակով, ձեռք էր բերել հունվարի 31-ին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսությունից:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Տավուշի մարզային քննչական վարչություն։