Տավուշի բաժնի ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել
Փետրվարի 22-ին ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Նորքի 69-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պահում և օգտագործում: Իրացնելով տեղեկությունները՝ նրանք Նորաշեն բնակավայրի տարածքում տղամարդուն հայտնաբերել են, ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Տավուշի բաժին:
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխունայի նմանվող զանգված: Ձերբակալվածը հայտնել է, որ այն թմրանյութ է:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: