Մետրոյի կայարանի մոտ անհայտ անձը կրակել է. կա վիրավոր
Սանկտ Պետերբուրգում՝ մետրոյի «Գոստինի Դվոր» կայարանի մոտ, կրակել են ՕՄՕՆ սպայի վրա՝ նա հոսպիտալացվել է. հարձակվողը կալանավորվել է, փոխանցում է MediaHub-ը։
Դա տեղի է ունեցել մոտ մեկ ժամ առաջ, շտապօգնության մեքենան տարել է 50-ամյա ՕՄՕՆ ոստիկանին։ Այժմ հանգամանքները պարզվում են, ոստիկանի կյանքի նկատմամբ ոտնձգություն կատարելու գործն արդեն հարուցվել է։