Չավին մեկնաբանել է ՄՅՈՒ-ից կրած պարտությունը Եվրոպա լիգայում
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը (1-2):
«Երկրորդ կեսում մեզ չբավականացրեց սառնասրտությունը: Պետք է ավելի համբերատար լինել: Պարտվեցինք մանրուքների պատճառով: Նրանք երկու գոլ խփեցին, երբ մենք կորցրինք գնդակը: Ընդհանուր առմամբ, վատ չխաղացինք, մենք պայքարեցինք ու լավ էինք նայվում հիանալի թիմի դեմ խաղում: Շատ եմ ցավում, որ պարտվեցինք»,- Չավիի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում ՄՅՈՒ-ն իր մրցակցին կիմանա փետրվարի 24-ին անցկացվելիք վիճակահանությունից հետո:
Չավին 2021 թվականից է գլխավորում «Բարսելոնան»: Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը: Այս պահին «Բարսելոնան» գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 59 միավոր: Մոտակա հետապնդող «Ռեալին» կատալոնացիները գերազանցում են 8 միավորով:
Աղբյուր ArmSport.am