Բեռնատարը մերկասառույցի պատճառով թեքվել և միակողմանի փակել է ավտոճանապարհը
Փետրվարի 24-ին, ժամը 09։03-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհին բեռնատարը մերկասառույցի պատճառով թեքվել և միակողմանի փակել է ավտոճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները և պարեկային ծառայության աշխատակիցները Ծիլքար գյուղի սկզբնամասում ուղղել են «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Ս․)․ ճանապարհը դարձել է երկողմանի երթևեկելի։