Էյֆելյան աշտարակը լուսավորվել է Ուկրաինայի դրոշի գույներով (լուսանկարներ, տեսանյութ)
Փետրվարի 24-ին լրանում է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մեկ տարին, ինչի կապակցությամբ Ֆրանսիայի ամենահայտնի ճարտարապետական հուշարձաններից մեկը՝ Փարիզի Էյֆելյան աշտարակը, հինգշաբթի երեկոյան լուսավորվել է Ուկրաինայի դրոշի գույներով:
Այս մասին թվիթերյան միկրոբլոգում հայտնել է Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն՝ համապատասխան տեսանյութին կից գրելով՝ «Փա՛ռք Ուկրաինային»:
«Ուկրաինա ներխուժումից մեկ տարի անց Փարիզը հարգանքի տուրք է մատուցում ուկրաինացի ժողովրդի խիզախությանը և նրան համերաշխություն հայտնում»,- գրված է Ֆրանսիայի մայրաքաղաքի պաշտոնական թվիթերյան էջը։
Slava Ukraini !
— Anne Hidalgo (@Anne_Hidalgo) February 23, 2023
Слава Україні !
#StandWithUkraine️ #CitiesWithUkraine pic.twitter.com/xdAOI0RKnx