Հիմա մտածում եմ միայն Զալցբուրգի հետ խաղի մասին. Մոուրինյո
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ չի մտածում մայրաքաղաքային ակումբի գլխավորությամբ իր ապագայի մասին և կենտրոնացած է իր թիմի առաջիկա խաղի վրա։
«Վերջին բանը, որի մասին ուզում եմ հիմա մտածել, իմ ապագան է և թիմի ապագան: Հիմա մտածում եմ միայն Զալցբուրգի հետ խաղի մասին։ Հիմա ինձ համար ապագան նրանց հետ խաղ է։ Այն, որ «Ռոմայի» գլխավոր տնօրենը վստահ է, որ ես կմնամ թիմում, պարզապես նրա ինտուիցիան է։ Ես երբեք չեմ խոսել նրա հետ այս մասին»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ Մոուրինյո Marca-ի խոսքերն է մեջբերում։
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Մոուրինյոն կարող է գլխավորել ֆրանսիական «ՊՍԺ»-ն կամ Բրազիլիայի հավաքականը։