Դավիթ Մանոյանը հեռացավ Արարատից
Դավիթ Մանոյանն ավարտում է իր ելույթներն «Արարատի» կազմում: Ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
32-ամյա հայ ֆուտբոլիստը ակումբին միացել էր 2020/21 մրցաշրջանից առաջ: Բոլոր մրցաշարերում նա անցկացրել է 84 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
«Փորձառու խաղացողը վերջին տարիներին մեծ ներդրում է ունեցել թիմի գրանցած առաջընթացում՝ 2020/21 մրցաշրջանում օգնելով «Արարատին» դառնալ Հայաստանի գավաթակիր։
Ակումբը շնորհակալություն է հայտնում Դավիթ Մանոյանի ցուցաբերած մեծ պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության համար՝ հաջողություններ մաղթելով հետագա կարիերայում»,- ասված է ակումբի հայտարարության մեջ։