Կցանկանայի, որ նա Նորվեգիայի հավաքականում խաղար․ Հոլանդը՝ Մբապեի մասին
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է իր վերաբերմունքը Ֆրանսիայի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի նկատմամբ։
«Կան շատ լավ խաղացողներ, Կիլիանը նրանցից մեկն է: Նա շատ ուժեղ է։ Ֆրանսիացիների բախտը բերել է, որ նա խաղում է իրենց ազգային հավաքականում։ Իհարկե, ես կցանկանայի, որ նա խաղար Նորվեգիայում, բայց դա հնարավոր չէ։ Նա անհավանական է։
Նա արագ է, ուժեղ և երկար տարիներ բարձր մակարդակով է խաղում։ Նա ինձնից ընդամենը երկու տարո՞վ է մեծ: Խելագարություն է։ Երբեմն պետք է ինքդ քեզ հիշեցնես, որ նա կարող է խաղալ ամենաբարձր մակարդակով ևս տասը տարի։
Նա ֆենոմենալ է»,- Հոլանդի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ 24-ամյա Մբապեն ՊՍԺ-ում է հանդես գալիս 2018 թվականից, 22-ամյա Հոլանդը 2022 թվականի ամռանը դարձել է «Սիթիի» խաղացող։
Աղբյուր ArmSport.am