Հանդիպել են Կիպրոսի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության ղեկավարները
Տեղի է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Էրսին Թաթարի հանդիպումը:
Կողմերն անդրադարձել են Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերին, իրենց ցավակցությունն են հայտնել զոհերի ընտանիքներին:
Նոր հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Կիպրոսի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության միջև բանակցություններն այժմ փակուղում են:
«Ես պարոն Թաթարից ոչ մի նոր բան չլսեցի: Ընդունելով մոտեցումների տարբերությունները և հիմնական հարցերի շուրջ տարաձայնությունները՝ ես պատրաստակամություն հայտնեցի անել այն ամենը, ինչ կարող եմ՝ փակուղուց դուրս գալու համար»,- ասել է Խրիստոդուլիդեսը: