Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ Ստրանջայի մրցաշարում
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Գուրգեն Մադոյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ Ստրանջայի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ստրանջայի մրցաշարի ¼ եզրափակիչում 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանի մրցակիցը վնասվածքի պատճառով հրաժարվել է մենամարտից ու մեր մարզիկը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Փետրվարի 23-ին ևս 3 հայ բռնցքամարտիկ առավոտյան մրցափուլում հաղթանակ են տոնել ու դուրս եկել 1/4 եզրափակիչ: Իրենց մրցակիցներին հաղթել են 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: Գարբոյանը հաղթել է Էկվադորի ներկայացուցիչ Լուիս Դելգադոյին, Բազեյանը ուժեղ է եղել բելառուս Մաքսիմ Պանկուից, իսկ Հակոբյանը հաղթել է ավստրիացի Կիռա Ռուստոնին: