Նոր երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի Հաթայ նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին հայտնել է TRT Haber պետական հեռուստաալիքը։
«5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Հաթայի Դեֆնե տարածաշրջանում»,- հաղորդում է հեռուստաալիքը։
Ըստ աղբյուրի՝ նահանգում տեղի ունեցած երկրաշարժը հաստատել է նաև բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակը (AFAD):