Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստն ավարտեց կարիերան ազգային թիմում
«Լիոնի» պաշտպան Դեյան Լովրենը սոցիալական ցանցերում հայտարարել է Խորվաթիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։
33-ամյա ֆուտբոլիստը հավաքականի կազմում անցկացրել է 78 հանդիպում ու դարձել 5 գոլի հեղինակ։
Հավաքականի կազմում նա դարձել է 2018 թվականի աշխարհի առաջնության արծաթե և 2022 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Աղբյուր ArmSport.am