Թուրքիայում աղետի գոտուց ավելի քան 11 141 մարդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից
Ստամբուլի հիվանդանոցներում շարունակում են բուժում ստանալ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից տուժած 1233 քաղաքացիներ:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ վիրավորներին մեգապոլիս են տեղափոխել ինչպես սանիտարական ավիացիան, այնպես էլ Թուրքիայի ռազմատրանսպորտային ինքնաթիռները։
Ստամբուլի հիվանդանոցներ է տեղափոխվել ընդհանուր առմամբ 12 374 քաղաքացի։ Նրանցից 11 141 մարդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ 1 233-ը շարունակում են բուժում ստանալ։
Թուրքիայում երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 43,5 հազարը:
Փետրվարի 6-ին, երկու երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշում՝ ավելի քան 7 բալ ուժգնությամբ էպիկենտրոնով (տեղական ժամանակով 04.17–ին՝ 7.7 բալ և 13.24-ին՝ 7.6 բալ):
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 7-օրյա համազգային սուգ է հայտարարել տարերային աղետի զոհերի հիշատակին։ Թուրքիայի պետական դրոշներն իջեցված են երկրի ողջ տարածքում։
Ավերիչ երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում, Լիբանանում, հունական Կիպրոսում և Իրաքում։