Պապարացիները լուսանկարել են փողոցում համբուրվող Մոնիկա Բելուչիին և Թիմ Բերթոնին (լուսանկարներ)
Պապարացիները լուսանկարել են փողոցում համբուրվող դերասանուհի Մոնիկա Բելուչիին և կինոպրոդյուսեր Թիմ Բերթոնին: Ինչպես գրում է Daily Mail-ը, պարզվել է, որ նրանք գաղտնի հանդիպում են արդեն չորս ամիս:
Համբույրի լուսանկարն արվել է Սուրբ Վալենտինի օրը: Մյուս լուսանկարներում 64-ամյա Բերթոնը ձեռքը գցել է 58-ամյա Բելուչիի ուսին:
Նրանք առաջին անգամ հանդիպել են 16 տարի առաջ, սակայն, ըստ տեղեկությունների, սկսել են հանդիպել հոկտեմբերին Լիոնի Lumière կինոփառատոնում միմյանց տեսնելուց հետո: