Համացանցում են հայտնվել Տաջիկստանում տեղի ունեցած երկրաշարժից կադրեր
Համացանցում են հայտնվել Տաջիկստանում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը, որոնք արվել են օդանավակայանի արտաքին հսկողության տեսախցիկների միջոցով: Shantnews.am-ի փոխանցմամբ՝ կադրերում երևում են սպասասրահում գտնվող ուղևորները։
Հենց որ մարդիկ զգում են ցնցումները, նրանք ակնթարթորեն վեր են թռչում իրենց աթոռներից և շտապում շենքի մոտակա ելքը։ Այդ պահին առաստաղից տարբեր առարկաներ են սկսել ընկնել։
Հիշեցնենք, որ 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տաջիկստանում՝ Չինաստանի հյուսիս-արևմուտքում՝ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի սահմանի մոտ։