Իսպանիայի վարչապետը ժամանել Է Կիև
Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը ժամանել է Կիև, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այդ մասին Twitter-ում գրառում է կատարել Սանչեսը:
Իսպանիայի վարչապետն ընդգծել է, որ «Կիև է վերադարձել Ուկրաինայում պատերազմից մեկ տարի անց»:
«Մենք Ուկրաինայի և նրա ժողովրդի կողքին կլինենք մինչև խաղաղությունը վերադառնա Եվրոպա», - գրել է Սանչեսը:
Իսպանիայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունում էլ հայտնել են, որ Կիև ժամանելուն պես Սանչեսին ընդունել են Ուկրաինայի փոխարտգործնախարարը, Մադրիդում Ուկրաինայի դեսպանը և Ուկրաինայում Իսպանիայի դեսպանը»:
Vuelvo a Kyiv un año después del inicio de la guerra.
— Pedro Sánchez (@sanchezcastejon) February 23, 2023
Estaremos al lado de Ucrania y de su gente hasta que la paz regrese a Europa.
Сьогодні повертаюся до Києва.
Ми будемо з Україною та її народом, поки до Європи не повернеться мир. pic.twitter.com/9ekUL9Lmfl