Տաջիկստանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Տաջիկստանում։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ երկրաշարժի մասին հայտնում է Եվրոպայի Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Կենտրոնի տվյալներոով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մուրղաբա ավանից 66 կմ հարավ -արեւմուտք, որտեղ ապրում է 10,8 հազար մարդ։ Օջախը գտնվել է 20 կմ խորության վրա։ Նախկինում տեղեկություն էր ստացվել 7,1 մագնիտուդի մասին։
Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել Է 7,2 մագնիտուդ: Տաջիկստանի երկրաշարժն զգացվել Է նաեւ Ուզբեկստանի գրեթե բոլոր շրջաններում։ Այս մասին այսօր հայտնել է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանն առընթեր Սեյսմիկ կանխատեսման մոնիտորինգի կենտրոնը։
«Տաշքենդի ժամանակով 05:37-ին (Երևանի ժամանակով 04:37-ին) 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տաջիկստանում: Նշվում է, որ ավելի ուշ Տաջիկստանում 4,5 և 4,2 մագնիտուդով 4 հետցնցումներ են գրանցվել։ Կենտրոնի տվյալներով՝ Ուզբեկստանում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը Ֆերգանայի, Անդիջանի և Նամանգանի մարզերում կազմել է 4 բալ, Տաշքենդում, Սիրդարյայի և Ջիզակի մարզերում՝ 3-4 բալ, իսկ մյուս տարածաշրջանշրջաններում՝ 3 բալ։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Նույն երկրաշարժից ստորգետնյա ցնցումներ են գրանցվել նաև Ղրղզստանում, Ղազախստանում, Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզում: