Ես բավական լավ մարզիչ եմ, որպեսզի ինքս որոշեմ, թե ինչ անել. Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «ՌԲ Լայպցիգի» դեմ առաջին խաղում փոխարինումներ չկատարելը: Հանդիպումը կայացել է Լայպցիգում և ավարտվել է 1-1 հաշվով.
«Ես կարող եմ մինչև 5 փոխարինում անել մեկ խաղի ժամանակ, բայց դա չի նշանակում, որ ես պետք է դա անեմ: Ես բավական լավ մարզիչ եմ, որպեսզի որոշեմ, թե ինչ պետք է անեմ»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Marca-ն:
«Լայպցիգի» դեմ խաղում Գվարդիոլան ոչ մի փոխարինում չի կատարել: Գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն, իր հերթին, կատարել է բոլոր 5 փոխարինումները:
«Մանչեսթեր Սիթիի» և «Լայպցիգի» միջև խաղը կկայանա մարտի 14-ին Մանչեսթերում: Խաղի մեկնարկը 00:00-ին է:
Աղբյուր ArmSport.am